Միասին կարող ենք
կարևոր
583 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-19 15:04
Աշխարհ

Ներկայացվել է մերձավորարևելյան հակամարտության զոհերի ընդհանուր թիվն՝ ըստ երկրների

Ներկայացվել է մերձավորարևելյան հակամարտության զոհերի ընդհանուր թիվն՝ ըստ երկրների

Մերձավոր Արևելքում հազարավոր մարդիկ են սպանվել ու վիրավորվել փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետևանքով, որին ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցրել շուրջ 10 երկրի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Al Jazeera-ն մարտի 19-ին ներկայացրել է մերձավորարևելյան հակամարտության զոհերի ընդհանուր թիվն՝ ըստ երկրների։

Իրան. զոհվել է առնվազն 1444 մարդ, վիրավորվել՝ 18 551-ը։

Լիբանան. մարտի 2-ից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 968 մարդ, այդ թվում՝ ավելի քան 100 երեխա։

Իրաք. զոհվել է 60 մարդ, որոնց մեծ մասը Իրանին աջակցող ուժերի անդամներ են։

Իսրայել. զոհվել է 17 մարդ, այդ թվում՝ 15 քաղաքացիական անձ և 2 իսրայելցի զինվոր՝ Լիբանանի հարավում։

ԱՄՆ. զոհվել է 13 զինծառայող, որոնցից 7-ը՝ Իրանի դեմ գործողություններում, իսկ 6-ը՝ Իրաքում ինքնաթիռի վթարի ժամանակ։

Արաբական Միացյալ Էմիրություններ. զոհվել է 8 մարդ, այդ թվում՝ 2 զինվոր։

Քուվեյթ. զոհվել է 6 մարդ։

Պաղեստին. 3 կին է զոհվել օկուպացված Արևմտյան ափին։

Սիրիա․ զոհվել է 4 մարդ։

Օման. զոհվել է 3 մարդ։

Սաուդյան Արաբիա. 3 զոհ։

Բահրեյն. 3 զոհ։

Ֆրանսիա. 1 զինվոր է զոհվել Հյուսիսային Իրաքում անօդաչու թռչող սարքի գրոհի ժամանակ։