|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն քննարկել են առողջապահական ոլորտում երկկողմ համագործակցության հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։
«Կողմերը քննարկել են առողջապահության, բժշկական արտադրության, առողջապահության ինֆորմատիզացիայի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։ Ընդգծվել է փոխադարձ բաց լինելն ու պատրաստակամությունը՝ փոխգործակցել լայն ուղղություններով»,- հայտնել է Կուզնեցովը։
Միխայիլ Մուրաշկոն Հայաստանում է աշխատանքային այցով։ Նա Վ․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մասնակցել է հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովին: Այն 2014 թվականից անցկացվում է ամեն տարի հաջորդաբար` Հայաստանում և Ռուսաստանում։