Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ես արդեն խոսել եմ, թե ինչպես ենք պատկերացնում մեր երկրի վերականգնումը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։
Նա, մասնավորապես, նշեց․
«Դավաճանների այս կույտին իշխանությունից հեռացնելուց հետո Հայաստանում կձևավորվի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը երկիրը կտոր-կտոր հանձնելու Նիկոլի մտադրությանը կհակադրի Հայաստանը ոլորտ առ ոլորտ վերականգնելու քաղաքականությունը։
Առաջին հերթին մեզ պետք է համերաշխություն, կայունություն և անվտանգություն։ Պետք է վերականգնենք մեր ներքին միասնությունը։ Հանդարտ ու գրագետ աշխատանքով կառուցենք ուժեղ Հայաստան:
Ուժեղ ու կայացած պետության երեք հիմնասյուներն են՝ տնտեսությունը, բանակը և արտաքին քաղաքականությունը։
Նայեք, թե ովքեր են ներկայացնում այդ կենսականորեն կարևոր համակարգերը Հայաստանում։
Նիկոլին հեռացնելուց հետո առաջին մեր երեք քայլերը լինելու են պետության ողնաշարը հանդիսացող համակարգերի վերակենդանացումը։
-Սպառողական, արժեք չստեղծող տնտեսության փոխարեն՝ մրցունակ ու առաջադեմ, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն,
-Կազմաքանդված, բարոյալքված բանակի փոխարեն՝ իրապես մարտունակ, սպառազինություններով հագեցած զինված ուժեր, ոչ միայն պաշտպանողական, այլ հարկ եղած դեպքում նաև պաշտպանողական բանակ,
-մուրացիկ դիվանագիտության փոխարեն ազգային շահերի վրա հիմնված պրոֆեսիոնալ, նախաձեռնողական, գործընկերային, բայց ոչ ստրկական արտաքին քաղաքականություն։ Արտաքին քաղաքականության ոլորտում պետք է հանդես գանք մեր օրակարգով, Րացախի ու Հայաստանի շահերն սպասարկող օրակարգով։
Մենք դա կարող ենք, դա անելու ենք միասին։ Ծրագրերը կան՝ ամեն օր մենք դա ներկայացնում ենք այստեղ քննարկումներում։ Այս հարթակից տալիս ենք հիմանկան ուղղությունները։ Երկիրն այս վիճակից դուրս բերելու և՛ ծրագիրը կա, և՛ թիմը կա»։
Մանրամասն՝ տեսանյութում․