|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․
«Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ։
Նրանք, ինչպես Սրբազանի գործով անցնող մյուս 16 արդարները, որևէ հակաօրինական բան չեն արել։ Իրենց միակ հանցանքն այն է, որ արժանապատիվ հայ են և կանգնել են իրենց եկեղեցու, իրենց պետության կողքին՝ դեմ գնալով մեզ ներսից և դրսից պարտադրվող թշնամական օրակարգին։
Այս թրքահպատակ իշխանությունների կողմից բռնաճնշումների և հալածանքի ենթարկվելը պատիվ է, իսկ նրանց հետ համագործակցելը` անպատվություն և խարան։
Ազատությու'ն բոլոր քաղբանտարկյալներին»։