|
Փոխարժեքներ
20 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.87 |
| EUR | ⚊ | € 426.69 |
| RUB | ⚊ | ₽ 5.1458 |
| GBP | ⚊ | £ 492.8 |
| GEL | ⚊ | ₾ 137.57 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը շնորհավորական ուղերձ է հղել Բագրատ Սրբազանի 55-ամյա տարեդարձի կապակցությամբ.
«Սիրելի՛ Սրբազան հայր, ջերմորեն շնորհավորում եմ ծննդյանդ տարեդարձը։
Ամեն օր ավելի ակնհայտ են դառնում քո այս ապօրինի կալանքի իրական պատճառները․ դու զրկված ես ազատությունից, չկարողանալով պայքարել քո սիրելի Տավուշում նոր զիջումների, քո հայրենիքից նոր զիջումների դեմ, կաշկանդված լինես ամբողջ ուժով պայքարել մեր հայրենիքին սպառնացող նոր աղետների դեմ, որոնց մասին ամեն օր զգուշացնում էիր շատ ուղիղ։
Բայց, սիրելի՛ Սրբազան հայր, անգամ անազատության մեջ դու շատ ավելին ես անում հայրենիքի համար, քան ազատության մեջ գտնվող շատերը։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ տարեդարձդ՝ մաղթելով, որ հաջորդ տարեդարձը նշենք քո պաշտելի Տավուշում, անվտանգ և օրեցօր զարգացող Հայաստանում»: