3799 դիտում, 3 օր առաջ - 2025-03-28 00:15
Քաղաքական

Մարտուն Գրիգորյանի հոր ձերբակալման հիմքերը վերացել են, սակայն նա գտնվում է անազատության մեջ. փաստաբան

Մարտուն Գրիգորյանի հոր ձերբակալման հիմքերը վերացել են, սակայն նա գտնվում է անազատության մեջ. փաստաբան

Մարտուն Գրիգորյանի հոր՝ Կամո Գրիգորյանի նկատմամբ վարչական հսկողություն խափանման միջոցի կիրառման միջնորդության քննարկումը տեղի կունենա վաղը, ժամը՝ 11:30-ին Հակակոռուպցիոն դատարանում։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Նշեմ, որ Կամո Գրիգորյանի ձերբակալման հիմքերը վերացել են, սակայն նա գտնվում է անազատության մեջ, իսկ դատարանն էլ փոխարեն նշանակեր հրատապ նիստ, այն նշանակել է միայն վաղը, ժամը՝ 11:30-ին»,- գրել է փաստաբանը։ 

Նշենք, որ այսօր առավոտից Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան», «Մեր Քաղաքը» ընդդիմադիր ուժերի նախընտրական շտաբներում, տներում, գրասենյակներում խուզարկություններ են, որոնց հաջորդեցին ձերբակալություններ։ Ձերբակալվել են «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, որոնց Գյումրիից տեղափոխել  են Երևան՝ հակակոռուպցիոն կոմիտե։ Ընտրություններին մասնակից ընդդիմադիր ուժերը տեղի ունեցածը որակում են քաղաքական հետապնդում, նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց աշխատանքների խոչընդոտման փորձ։ Հետապնդման ենթարկվող թեկնածուներին իրենց աջակցությունն են հայտնել Կոմունիստական կուսակցության կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանը, «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից առաջադրված Ռուբեն Մխիթարյանը, Գյումրու ավագանու ընտրությունների մասնակից «Դեմոկրտական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։