|
Փոխարժեքներ
12 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.51 |
| EUR | ⚊ | € 449.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.8812 |
| GBP | ⚊ | £ 517.38 |
| GEL | ⚊ | ₾ 140.49 |
Հայաստանի կառավարության որոշմամբ Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը Ժնևից կտեղափոխվի մայրաքաղաք Բեռն։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության փետրվարի 12-ի նիստին։
Ըստ կառավարության հիմնավորման, 2002-ից ի վեր Ժնևում գործող դեսպանությունը համատեղված է եղել ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչության հետ։ Այժմ նախատեսվում է տարանջատել երկկողմ և բազմակողմ դիվանագիտական օրակարգերը. Մշտական ներկայացուցչությունը կշարունակի գործել Ժնևում, իսկ դեսպանությունը կտեղակայվի Բեռնում։
Նշվում է, որ Շվեյցարիայում հավատարմագրված շուրջ 100 դեսպանություններ՝ այդ թվում Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Վրաստանի դեսպանությունները ևս գտնվում են Բեռնում:
Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ այս տեղափոխությունը կդյուրացնի շփումները դիվանագիտական կորպուսի հետ և կբարձրացնի երկկողմ համագործակցության արդյունավետությունը։ Ծրագրի իրականացման համար 2026-ի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել շուրջ 407,5 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ, որը ներառում է ինչպես ընթացիկ ծախսերը, այնպես էլ գույքի և տեխնիկայի ձեռքբերման մեկանգամյա վճարները։ Հետագա տարիների համար պահպանման ծախսերը կկազմեն տարեկան մոտ 344,8 հազար շվեյցարական ֆրանկ։