|
Փոխարժեքներ
11 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.88 |
| EUR | ⚊ | € 450.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.8891 |
| GBP | ⚊ | £ 516.34 |
| GEL | ⚊ | ₾ 140.75 |
Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է փետրվարի 10-ի նիստում իր վերջնական խոսքի բովանդակությունը։
Հրաժարվելով մասնակցել կեղծ դատավարությանը, Ռուբեն Վարդանյանը խոսեց արժանապատվության, պատասխանատվության և այն խաղաղության մասին, որը հնարավոր է միայն հավասարների միջև։
«Ես իմ վերջնական խոսքը կարդացի փետրվարի 10-ին՝ արգելելով իմ փաստաբանին ներկայացնել պաշտպանական փաստարկներ, քանի որ կարծում եմ, որ սա դատավարություն չէր, այլ ֆարս, և նորմալ դատավարության հնարավորություն չկար։ Հետևաբար, չնայած դատավորների դիմադրությանը, փաստաբանը հետաձգեց և չներկայացրեց որևէ փաստարկ կամ պատճառաբանություն։ Սակայն իմ խոսքը շատ կարճ էր։ Ես չեմ կրկնվի. արդեն դեկտեմբերին ուրվագծել եմ հիմնական կետերը։ Բայց կարդացի մեկ կարևոր բանաստեղծություն, որը կցանկանայի կարդալ նաև ձեզ համար, որն ավելի շատ վերաբերում է Հայաստանին, քան այն վայրին, որտեղ ես գտնվում եմ»։