|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սահմանազատում Փաշինյանի ձևով
2022 թվականի սեպտեմբերի 22-ին՝ ելույթ ունենալով ՄԱԿ 77-րդ նստաշրջանում, Նիկոլ Փաշինյանը հարց է ուղում Իլհամ Ալիևին․ «Ես պաշտոնական և հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն»: Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակավ Իլհամ Ալիևին առաջարկում է վերցնել մատիտն ու գծել Հայաստանի այն սահմանները, որոնք ընդունելի են Ադրբեջանի համար։ Ալիևը նամարդություն չարեց։ Ահա այն ամենը ինչ պետք է իմանալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատում կոչվող ֆարսի վերաբերյալ․․․․»: