կարևոր
721 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-09 18:19
Հասարակություն

Մուղնու եկեղեցու քահանա Գարեգին Արսենյանի տնային կալանք խափանման միջոցը վերացվեց

Մուղնու եկեղեցու քահանա Գարեգին Արսենյանի տնային կալանք խափանման միջոցը վերացվեց

Մկրտիչ սրբազանի հետ կալանավորված Մուղնու եկեղեցու քահանա Գարեգին Արսենյանի տնային կալանք խափանման միջոցը վերացվեց, Armenia Sputnik–ին հայտնեց նրա պաշտպան Պետրոս Պետրոսյանը։

Քահանայի նկատմամբ խափանման միջոց սահմանվեց վարչական հսկողությունն ու չբացակայելու արգելքը։

Արագածոտնի թեմի դիվանապետը կալանավորվեց 2025 թվականի հոկտեմբերի 16–ին, նոյեմբերի 7-ին նրա խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի։ Հոգևորականին մեղադրանք է առաջադրվել «քահանաներին հանրահավաքներին մասնակցելու հարկադրելու» և «գույքի յուրացման» համար։