Փոխարժեքներ
02 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
«Դատարանը վերացրեց Գերասիմ Վարդանյանի տնային կալանք խափանման միջոցը, որը մեծ ձեռքբերում էր Գերասիմի պարագայում»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Դրական եմ համարում դատարանի որոշումը, հուսադրող է, որովհետև գործը, որպես այդպիսին, շինծու է»,- ասաց փաստաբանը։
Նշենք, որ այսօր Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վայքի նստավայրում ընթանում էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը։ Դատարանը բավարարեց փաստաբանների միջնորդությունը՝ տնային կալանք խափանման միջոցը փոխելու համար 2 միլիոն դրամի չափ գրավին ավելացնելով ևս 3 միլիոն դրամ։
Նաև նշենք, որ հաջորդ դատական նիստը նշանակվեց 2025 թվականի հունվարի 15-ին։