Փոխարժեքներ
27 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվեց։ Նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, ընթանում է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի գործով առաջին դատական նիստը։ Նախնական դատալսումների ընթացքում քննարկման առարկա դարձվեց Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցի հարցը։ Հանրային մեղադրողը պահանջեց երկարացնել Հակոբյանի կալանքի ժամկետը՝ պնդելով, թե ռիսկերը դեռևս չեն վերացվել, պաշտպանության կողմը՝ վերացնել կալանքը։ Դատարանը «սահմանափակումներ» մտցրեց՝ թույլ չտալով պաշտպանության կողմին միջնորդությունը մանրամասն ներկայացնել, նշեց՝ «հակիրճ»՝ պատճառաբանելով, որ հիմնավոր կասկածին անդրադառնալ այս փուլում չի կարող, մինչդեռ, Ռուբեն Հակոբյանի կալանավորման որոշմամբ որպես հիմք մատնանշված է նոր հանցանք կատարելու ռիսկը, հետևաբար, բովանդակային քննարկում, այդուհանդերձ, պետք է իրականացվի, պաշտպանը փորձում էր փաստարկներ ներկայացնել առ այն, որ Հակոբյանի խոսքում բռնության կոչ չի եղել։
Պաշտպան Գրիգոր Մղդեսյանը նկատեց՝ անկյունաքարային հարց է՝ առ այս պահը չգիտենք՝ բռնության կոչ է, թե քաղաքական քննադատական խոսք։ Անդրադառնալով կալանքի հիմքերին՝ Մղդեսյանը նկատեց, որ դատարանը, կալանավորման որոշում կայացնելով, որևէ փաստական հիմք չի ներկայացրել։ Փաստաբանը նաև նկատեց, որ նախաքննական մարմինը պատշաճ ջանասիրություն չի ցուցաբերել, մասնավորապես, կալանավորման որոշումից հետո ընդամենը մեկ քննչական գործողություն է իրականացվել, այն էլ՝ նույն հարցազրույցի տեսագրության կրկնակի զննությունը, որը տևել է 55 րոպե, Ռուբեն Հակոբյանը 1,5 ամիս կալանքի տակ է։ Մղդեսյանն ուշադրություն հրավիրեց նաև Ռուբիկ Հակոբյանի անձի վրա՝ ներկայացնելով նրա անցած ուղին։ Պաշտպան Վարազդատ Հարությունյանն էլ նկատեց՝ Ռուբիկ Հակոբյանը կալանքի տակ է՝ մեղադրվելով միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեջ, թեև հոդվածը որպես պատիժ է սահմանում նաև տուգանքը։ Պաշտպանը նկատեց՝ նման «էկստրաօրդինար» դեպքերում, երբ անձը մեղադրվում է բռնության հետ կապ չունեցող, միջին ծանրության հանցանքի մեջ, վարույթն իրականացնող մարմինը ինչ-որ ռիսկ տեսնում է, որ կալանք չկիրառվի, բայց նաև բացակայելու արգելք չկիրառվի, ապա կարող են կիրառել վարչական հսկողություն, ընդ որում՝ «իշխանության զավթման կոչերի» մեղադրանքները ևս նոր են, այս տարի են կիրառվել։ Պաշտպանը միջնորդեց վարչական հսկողություն կիրառել Հակոբյանի նկատմամբ։