կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-29 13:50
Հասարակություն

Ամենուր նա առաջ էր մղում ազգային շահը. Զարուհի Փոստանջյանը` Վահան Հովհաննիսյանի մասին

Ամենուր նա առաջ էր մղում ազգային շահը. Զարուհի Փոստանջյանը` Վահան Հովհաննիսյանի մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ցավակցություն հայտնեց ազգային-պետական ականավոր գործիչ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ:

 

Զարուհի Փոստանջյանը հիշում է Վահան Հովհաննիսյանին որպես շատ հետաքրքիր մարդու: Նրա խոսքով` Վահան Հովհաննիսյանի հետ անգամ կարճ ժամանակ շփված մարդիկ չեն կարող նրան չհիշել որպես վառ անհատականություն և տաղանդավոր մարդու:

 

«Արագ կողմնորոշվող, տղամարդու կերպարի մեջ բավականին բարեկիրթ, շատ հումորով: Հաճելի էր նրա հետ շփվելը: Ովքեր բախտ են ունեցել ծանոթ լինել, շփվել ու աշխատել Վահան Հովհաննիսյանի հետ, նրանց համար մեծ կորուստ է Վահան Հովհաննիսյանի մահը: Նրա հետ որտեղ գնայիր, նա ապահովում էր շատ ապահով թիկունք: Եղել ենք տարբեր միջավայրերում, միջազգային ասպարեզներում, ուր եղել են տարբեր պետությունների ներկայացուցիչներ, և ամենուր նա առաջ էր մղում ազգային շահը, իսկ մենք մեզ այդ դեպքում շատ վստահ էինք զգում: Նա իրապես քաղաքացի էր, քաղաքական գործիչ և ազգային գործիչ: Քաղաքականության մեջ նման անձինք շատ քիչ են լինում: Նրա մեջ չկար գավառամտություն, նա իսկական քաղաքի մարդ էր` չափազանց հետաքրքիր ու հաճելի: Ափսոսում եմ շատ, նա շատ անելիքներ ուներ»,- ասաց պատգամավորը:

 

Փաստանջյանն իր պատգամավորական գործունեությունից հիշում է մի դեպք. 2008-ին, երբ Դաշնակցությունը կոալիցիայի մաս էր, ԱԺ-ում քվեարկության էր դրվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի` սահմանափակումներ են դրվում Հայաստանում օտարերկյա լրատվամիջոցների հեռարձակման վրա:


«Ես դեռ նոր պատգամավոր էի: Այդ նախագծի քննարկման ժամանակ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Պատկերացնո՞ւմ եք, եթե ես հիմա այս նախագծին կողմ քվեարկեմ, հայրս գերեզմանում շուռ կգա: Շատ ազդեցիկ ելույթ ունեցավ»,- հիշում է Զարուհի Փոստանջյանը: