կարևոր
565 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-29 11:35
Հասարակություն

Ձմեռային զորակոչի ժամկետը երկարաձգվեց

Ձմեռային զորակոչի ժամկետը երկարաձգվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 29-ին, կառավարությունը որոշում կայացևրեց, որով Հայաստանում 2025 թ–ի ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը հունվարի 31–ից երկարաձգվում է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ։

«Որոշման ընդունումը պայմանավորված է 2025 թ. ձմեռային զորակոչի շրջանակում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ», - ասված է որոշման հիմնավորման մեջ:

Այսպիսով, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության, 2025 թ. ձմեռային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը 2026 թ. ամառային զորակոչ տեղափոխելու դեպքերը կբացառվեն։

Նշենք, որ ՀՀ-ի արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը հայտարարված էր 2025 թ. նոյեմբերի 24-ից մինչև 2026 թ. հունվարի 31-ը ներառյալ, իսկ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիների դեպքում` 2026 թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։