Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արթիկ համայնքում այսօր տրվել է 2024 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկը:
Պարտադիր զինվորական ծառայության մեկնող նորակոչիկներին հայոց բանակ են ճանապարհել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Արթիկի Թեմի Առաջնորդական Տեղապահ Հոգեշնորհ Հայր Նարեկ Վարդապետ Ավագյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի և Արթիկի համայնքապետարանի պատասխանատուները, զինվորականներ, ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ: Այս մասին հայտնում են Արթիկի համայնքապետարանից։
Մարզպետը բարի երթ, խաղաղ, անվտանգ ու անփորձանք ծառայություն է մաղթել բանակ մեկնող երիտասարդներին.
«Սիրելի նորակոչիկներ, դուք գնում եք փոխարինելու մեր հայրենիքի զինված ուժերում պարտքը կատարած ձեր ավագ ընկերներին։ Միշտ հիշեք` զինվորական ծառայությունը յուրաքանչյուր տղամարդու համար մի փորձություն է, բայց միևնույն ժամանակ հայրենիքի ու հայրենի հողի անառիկության համար ծառայելն իսկապես պատվաբեր ու անչափ կարևոր է։ Գիտակցեք, որ հայ զինվոր լինելը Հայաստանի զինված ուժերում ծառայելը մեծ պատիվ է։ Ցանկանում եմ, որ ձեր ծառայությունն անցնի առանց փորձությունների ու առողջ վերադառնաք ձեր օջախները, մեր բոլոր զորակոչիկների ծնողներին ու հարազատներին` համբերություն։ Ձեզ բարի երթ»։
Այնուհետև ներկաները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի համար ընկած հերոսների հուշահամալիրի առջև: