|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ըստ Yerkir.am-ի, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
«Բարի ծառայություն, զինվոր,
Քիչ առաջ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի պատգամավորներով այցելեցինք Պաշտպանության նախարարության Հանրապետական հավաքակայան՝ ձմեռային զորակոչի ընթացքին հետևելու։ Շրջեցինք հավաքակայանի բոլոր բաժիններով, զրուցեցինք զինակոչի պատասխանատուների և ամենակարևորը՝ զինվորների ու նրանց ծնողների հետ։ Հետևեցինք վիճակահանության գործընթացի կազմակերպմանն ու անցկացմանը։
Աստված քեզ հետ զինվոր, ու բարի ծառայություն»,- մասնավորապես գրել է Զոհրաբյանը: