կարևոր
847 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-27 19:25
Աշխարհ

Իսրայելի բանակը պատրաստվում է Իրանի վրա ԱՄՆ հավանական հարձակմանը․ ԶԼՄ-ներ

Իսրայելի բանակը պատրաստվում է Իրանի վրա ԱՄՆ հավանական հարձակմանը․ ԶԼՄ-ներ

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պատրաստվում է Իրանի վրա Ամերիկայի Միացյալ Նահանգների հարձակմանը, որը կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա հանգստյան օրերին. գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով War Zone ռազմական հարթակին։Իսրայելի բանակի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ իրենք պատրաստվում են հավանական ամերիկյան հարվածին, սակայն դեռևս որևէ բան հստակ չէ։

«Ամեն ինչ կախված է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությունից»,- նշել է զրուցակիցը։

Դեկտեմբերի 28-ից Իրանում լայնածավալ ցույցեր են սկսվել իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և մեծ գնաճի ֆոնին։ Հակակառավարական ցույցերն ուղեկցվել են բախումներով և անկարգություններով։ Իրանական պետական հեռուստաընկերությունը, հղում անելով դատաբժշկական կազմակերպությանը, հայտնել է, որ ցույցերի ընթացքում զոհվել է 3117 մարդ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է ձեռնարկել շատ խիստ միջոցներ, եթե Իրանի իշխանությունները չդադարեցնեն բռնությունները և սկսեն մահապատժի ենթարկել Կառավարության դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։

Հունվարի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական «հսկայական նավատորմ» է ուղևորվում դեպի Իրան։ Նա միաժամանակ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ստիպված չի լինի ուժ կիրառել։