Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա տեղի ունեցած հարձակման առնչությամբ։ Այս մասին նշված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության՝ X-ի պաշտոնական էջում։
«Դիվանագիտական ներկայացուցչության անձեռնմխելիությունը պարտադիր է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պատրվակով»,- շեշտվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել զոհերի և վիրավորների ընտանիքներին։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանությանը, ինչի հետևանքով կան զոհեր։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը X սոցցանցի իր էջում գրել էր, որ Իրանում Վաշինգտոնի շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանատան աշխատակիցը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ Սիրիայի մայրաքաղաքում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդուժի հարձակումից հետո: Նրա միջոցով, նախարարի խոսքով, ԱՄՆ կառավարությանը՝ «որպես իսրայելական ռեժիմի կողմնակցի, կարևոր հաղորդագրություն է ուղարկվել»։
Հավելենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարվածի թեմայով, նշանակված է ապրիլի 2-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: