կարևոր
322 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-23 15:30
Քաղաքական

Պատկերացնո՞ւմ եք, 8 տարի առաջ ասեին՝ Սրբազաններն անազատության մեջ են. Հայկ Մամիջանյան

Պատկերացնո՞ւմ եք, 8 տարի առաջ ասեին՝ Սրբազաններն անազատության մեջ են. Հայկ Մամիջանյան

«Որպեսզի պատկերացնեք, թե մեր երկրում ինչ վիճակ է ժողովրդավարության տեսանկյունից, նշեմ, որ 5 ամիս է մնում ընտրություններին, ԱԺ-ում ներկայացվել է Ընտրական օրենսգրքի փոփոխություն, սահմանափակում են դիտորդական առաքելությունը, իսկ բուն օրինագիծը հրապարակվել է երեկ 7-ի կողմերը: Անձամբ ես իմացել եմ, որ արտահերթ նիստ է տեղի ունենալու ՔՊ-ական պատգամավորներից մեկի ֆեյսբուքյան ստատուսից: Գրել է՝ վաղը արտահերթ է լինելու, հետո գնում եմ Ստրասբուրգ: Դրանից 5 ժամ հետո նոր օրինագիծը հրապարակվել է… Այ, էս մթնոլորտում ենք ապրում»,-«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության կազմակերպած «Քաղաքական բանտերը՝ Փաշինյանի Հայաստանի մեջ. Ապագան՝ ազատությունն է» խորագրով քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, որը քննարկման էր եկել ԱԺ արտահերթ նիստից: «Մթնոլորտին զուգահեռ տանելով գորտին եռման ջրի մեջ մտցնելու գիտափորձի հետ՝ ուզում եմ մեկ վայրկյան կանգ առնենք ու պատկերացնենք, թե ինչ է մեր շուրջը կատարվում….Սիրելիներս, հիմա Հայաստանում կա մարդ, որը 15 օր հացադուլի մեջ է՝ անարդարության պատճառով, իսկ հացադուլը պայքարի ամենածայրահեղ միջոցն է… Հայաստանի Հանրապետությունում մեր Առաքելական Սուրբ եկեղեցու Սրբազան հայրերը անազատության մեջ են, մեկին փորձում են տեռորիստ անվանել, մյուսին՝ պուտչիստ, երրորդին՝ ծիծաղելի մեկ այլ մեղադրանք են առաջադրել, Հայաստանի ամենահայտնի բարերարներից մեկը մի քանի վայրկյանանոց խոսքի համար հայտնվել է անազատության մեջ, Վազգեն Սաղաթելյանը եւ Նարեկ Սամսոնյանն իրենց խոսքի համար անազատության մեջ են… ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող անձը կեղտոտ հայհոյանք է հրապարակել տղաների հանդեպ, տղաները շատ ավելի մեղմ պատասխան են տվել, եւ այդ նույն մարդը հաղորդում է ներկայացրել նրանց դեմ»,-ասաց Մամիջանյանը: