կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-30 09:14
Քաղաքական

«Ինձ ասեին, ես ձրի կանեի». «Իմ քայլի» պատգամավորը՝ կառավարական առանձնատունը վերանորոգելու մասին

«Ինձ ասեին, ես ձրի կանեի». «Իմ քայլի» պատգամավորը՝ կառավարական առանձնատունը վերանորոգելու մասին

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր Արթուր Մանուկյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում, որ Նիկոլ Փաշինյանը 2 միլիոն դոլարով վերանորոգել է իրեն հատկացված առանձնատունը։ «Ինձ ասեին` ես ձրի կանեի․ համ էլ լավ դիզայներ եմ»:

Չե՞ք ափսոսում, որ եկաք պառլամենտ։ «Դե որ եկել եմ, նշանակում է` չէ. պետական, արվեստի ինստիտուտները բավականին խնդիրներ ունեն, պետք է զարգացնել»: Դուք կուսակցակա՞ն եք։ «Այո, իհարկե»:

Ասում են` քաղաքականությունն արվեստագետների համար անօդ տարածք է։ «Ինչո՞ւ եք այդպես ասում. ես, ինչպես Պիկասոն, քաղաքականությամբ եմ զբաղվում, ու այդտեղ ոչ մի վատ բան չկա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։