|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօրվա դրությամբ, եթե մի գործարար հայտնվում է հարկայինի ուսումնասիրության տիրույթում, դա պետք է տևեր ոչ ավելի, քան երկու ամիս: Հիմա, նոր նախագծով, ՊԵԿ նախագահն ասում է՝ եկեք այդ երկու ամիսը չլինի, որովհետև, օրինակ, փորձաքննության համար ավելի շատ ժամանակ է պետք, մի հատ էլ օրինակ է բերվում, որ գործարարը բարեխիղճ չէ, բայց պետք է ելնել այն կանխավարկածից, որ և՛ իրավաբանական անձը, և՛ գործարարը բարեխիղճ են։ Ինչո՞ւ եք այս մարդկանց կյանքը բարդացնում․ ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: