|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրել է.
«Արդեն հինգ օր քաղաքական բանտարկյալ, երկու անչափահաս երեխաների հայր Նարեկ Սամսոնյանը գտնվում է հացադուլի մեջ։
Հացադուլն ուղղված է ուշադրություն հրավիրելու Հայաստանում քաղաքականապես մոտիվացված հետապնդումների և դրանցում կալանքի՝ որպես միակ խափանման միջոցի կիրառման ֆետիշացման վրա։
Նարեկի արարքը միանշանակ քաջ և անձնազոհ գործողություն է, որը նպատակ ունի բարձրաձայնելու Հայաստանում քաղաքական իշխանության՝ ընդդիմախոսների նկատմամբ կիրառվող անձնական ազատության և խոսքի ազատության կոպտագույն խախտումները։
Այս փուլում քրեակատարողական ծառայության բժշկական անձնակազմը պարտավոր է շարունակական վերահսկողություն իրականացնել Սամսոնյանի առողջության նկատմամբ՝ վաղաժամ հայտնաբերելու սննդազրկության, ջրազրկման կամ օրգանների աշխատանքի խանգարման հնարավոր ախտանշանները։
Կոչ եմ անում Նարեկին ականջալուր լինել իր հարազատների հորդորներին և դադարեցնել հացադուլը՝ կանխելու սեփական առողջությանը հասցվելիք վնասը»։