|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Խորհրդարանը պատրաստվում է ընտրել ՍԴ դատավորի: ՍԴ անդամի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Էմիլ Բաբայանն է, ով երեկ խորհրդարանում հանդես էր եկել ելույթով։
Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և նշեց, որ իրենք չեն մասնակցելու ընտրություններին։ «Դատավորի թեկնածությունը առաջադրվել է իրավական բազմաթիվ ընթացակարգերի խախտմամբ»,- հայտարարեց նա։
«Ելք» խմբակցությունը ևս չի մասնակցի ընտրություններին: Այդ մասին հայտարարեց խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ ՍԴ անդամ ընտրվում է ԱԺ պատգամովորների 3/5-րդով (63 պատգամավոր): Էմիլ Բաբայանը ՍԴ անդամի թեկնածու է առաջադրվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: