|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
ՀՅԴ-ն չի մասնակցելու ԿԲ նախագահի ընտրության փակ, գաղտնի քվեարկությանը` ունենալով նույն դիրքորոշումը, որը եղել է մինչ այժմ: Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ այդ դիրքորոշումը կապված չէ Արթուր Ջավադյանի անձի հետ:
«Հակառակը` իմ գործընկերների անունից կարող եմ ասել, որ վերաբերմունքը Արթուր Ջավադյանի անձի նկատմամբ դրական է, որովհետև համարում ենք, որ նա բացառիկ փորձառության և մասնագիտական կարողությունների տեր անձնավորություն է, ով իր գործը բարձր մակարդակով է կատարում: Բնականաբար, մենք ընդդիմություն ենք և չենք կարող ընդունել այն տնտեսական քաղաքականությունը, որն իրականացվում է երկրում, և մեր չքվեարկելը չի առնչվում Արթուր Ջավադյանի անձի հետ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նա հավելեց, որ Դաշնակցությունը ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամ չէ, չի մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին, բնականաբար, այդպիսի քվեարկությունները ցույց են տվել, որ Դաշնակցության մասնակցությունը որևէ կերպ չի ազդում այդ ընտրությունների արդյունքների վրա, և դա է այն հիմնական պատճառը, որի հիման վրա Դաշնակցությունը պահում է իր սկզբունքային տեսակետը և չի մասնակցում այդ քվեարկությանը: