կարևոր
487 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-13 15:49
Քաղաքական

Սոլովյովի ասածից ալեկոծվել են, թող նույն կերպ դատապարտեն Ադրբեջանից ու Թուրքիայից հնչող թիրախավորումները․ Իշխան Սաղաթելյան

Սոլովյովի ասածից ալեկոծվել են, թող նույն կերպ դատապարտեն Ադրբեջանից ու Թուրքիայից հնչող թիրախավորումները․ Իշխան Սաղաթելյան

Շատ հստակ, պաշտոնապես դատապարտել ենք այդ երևույթը և դա մեր համար անընդունելի է, անկախ նրանից, թե դա որ աշխարհաքաղաքական կենտրոնից է արվում և անկախ նրանից, թե այդ երկրի հետ մենք ինչ որակի հարաբերություններ ունենք։ Այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի հայտարարության վերաբերյալ լրագրողնի հարցին։ 

«Մեզ համար անընդունելի ու ծիծաղելի է նաև այսօրվա իշխանությունների վարքագիծը, երբ գիշեր ու ցերեկ ՀՀ-ն թիրախավորվում է ամենաբարձր պետական մակարդակով Ադրբեջանից ու Թուրքիայից, Հայաստանի ինքիշխանությունը դնում են հարցականի տակ, Հայաստանի կողմից որևէ պատասխան չի հնչում։ Մի ռուս վերլուծաբանի համար ամբողջ պետական համակարգն ալեկոծվել է։ Մենք դատապարտում ենք, բայց նաև ակնկալիք ունենք, որ այս իշխանությունը նույն սրտացավությամբ դատապարտի Ադրբեջանից ու Թուրքիայից հնչող թիրախավորումներն ու համապատասխան գնահատական ու արձագանք տան նաև դրան»,-ասաց Իշխան  Սաղաթելյանը։