կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-09 10:33
Հասարակություն

Վարչապետը կրկին հրաժարվեց իր ասածից․ «168 Ժամ»

Վարչապետը կրկին հրաժարվեց իր ասածից․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Այն բանից հետո, երբ հասարակության շրջանում լուրջ դժգոհությունների առիթ տվեց Պետեկամուտների կոմիտեի ղեկավարության անցած տարվա վերջի աստղաբաշխական ինքնապարգևատրումների թեման, Նիկոլ Փաշինյանը խոստացավ լուծել այդ խնդիրը։ «Ես ուզում եմ տեղյակ լինեք, որ մենք այդ պրոբլեմը ֆիքսել ենք, և 2019թ. համար Պետական եկամուտների կոմիտեի պարգևատրումների ֆոնդն ուղիղ կիսով չափ կկրճատվի»,- հայտարարել է վարչապետը։

Թե ինչքանո՞վ կրճատվեց ՊԵԿ պարգևատրումների ֆոնդը, և ինչքանո՞վ վարչապետը կատարեց իր խոստումը, այլ հարց է։ Փաստն այն է, որ այս հայտարարությունից ընդամենը երկու-երեք ամիս հետո կառավարությունը որոշեց եռակի ավելացնել ՊԵԿ-ի պարգևատրումների ֆոնդը։ Ուհիմա վարչապետը դա օրինաչափ է համարում։

Հիմնավորումները տարբեր են` սկսած նրանից, որ Պետեկամուտների կոմիտեն խոստացել է գերակատարել բյուջեի եկամուտները, վերջացրած նրանով, որ համակարգում աշխատավարձերը ցածր են, ինչը կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում։ «Մաքսային ծառայողը, որն օրական տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դրամ ապրանքների հետ առնչություն է ունենում, ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ։ Դա նշանակում է` ասել՝ գնա, յոլա գնա, տես՝ ինչ կարաս անես։ Եթե այս իրավիճակը թողնում ենք էսպես, իրեն ասում ենք՝ գնա քո գլխի ճարը տես»,- ասում է վարչապետը։

Իրականում վարչապետի ասածի մեջ ճշմարտություն կա։ Աշխատավարձերը Հայաստանում ցածր են։ Բայց այնպես չէ, որ այդ խնդիրն առկա է միայն հարկային-մաքսային համակարգում։ Խնդիրն ամբողջ պետական կառավարման ոլորտում է։

Ավելին, հարկային-մաքսայինում դրանք անհամեմատ բարձր են։ Չհաշված, որ ի տարբերություն բազմաթիվ բյուջետային հիմնարկների, այստեղ պարգևատրումները մշտական են։ Ամեն ամսվա աշխատավարձին` ի հավելում, տրվում է նաև պարգևատրում»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: