կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-23 22:53
Աշխարհ

Իրաքի կառավարական ուժերն ազատագրել են Մոսուլի արևելյան հատվածը

Իրաքի կառավարական ուժերն ազատագրել են Մոսուլի արևելյան հատվածը

Իրաքի կառավարական ուժերը ազատագրել են Մոսուլի արևելյան հատվածները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Ինչպես հաղորդում է Interfax-­ը, այս մասին «Ալ­ Ջազիրա»­-ին տեղեկացրել են ռազմական աղբյուրները:

«Զինված ուժերը հաջողության են հասել Մոսուլ քաղաքի արևելյան հատվածի ազատագրման հարցում: Հակառակորդը ծանր կորուստներ է կրել մարդկային ուժի և տեխնիկայի առումով»,­- ասված է Իրաքի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Անցած աշնանը Իրաքի բանակը հարձակում է սկսել Մոսուլի ուղղությամբ: Ահաբեկիչները կաղի դիմադրություն են ցույց տալիս կառավարական բանակին: