|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Կարելի է հստակորեն փաստել, որ Հայաստանում այլևս սահմանադրությունը չի գործում, կամ ավելի պարզ՝ հակասահմանադրական ռեժիմ է հաստատվել:
Սկսած 2018-ին ԱԺ-ն շրջափակման կոչից ու ստիպողաբար որոշումներ ընդունելուց, հետո դատարանների շրջափակումից, հետո ՍԴ կազմի ուժային եղանակով փոփոխությունից հետո կարելի է հստակ նման պնդում անել: Էլ չենք խոսում ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման անկարողությունն ու նման իրավիճակի ճանաչումը որպես փաստ:
Այս ամենից հետո, վարչախմբի պարագլուխը հայտարարում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն այլևս կաթողիկոս չի: Սա հերթական անգամ Սահմանադրական կարգի տապալման հերթական դրվագն է:
Սահմանադրական կարգի տապալումը պետք է եզրակացությունների հիմք հանդիսանա»: