|
Փոխարժեքներ
20 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.87 |
| EUR | ⚊ | € 426.69 |
| RUB | ⚊ | ₽ 5.1458 |
| GBP | ⚊ | £ 492.8 |
| GEL | ⚊ | ₾ 137.57 |
Անձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց, քանզի այդ ընտրությամբ դառնում է մասնակից իշխանությունների հակասահմանդրական հանցավոր գործողություններին։ Այս մասին ասել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթներ են ընդգրկված։
Հրապարակված նախընտրական ծրագրում առանձին բաժին է հատկացված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգմանը։ Ծրագիրը նախատեսում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում, Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։