Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս եղանակի պայմաններում մեր ժողովուրդը եկավ և մի խորը ապտակ հասցրեց այս թուրքահպատակ խմբակին և ասաց, որ պետք է հեռանան՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում հանրահավաքից հետո 4 ուղղությամբ անհնազանդության երթերի ժամանակ։
Լրագրողի դիտարկմանը, որ հնարավոր են սադրանքներ, Սաղաթելյանն ասաց, որ մեր երկրում ցանկացած ցնցման պատասխանատուն վարչապետի աթոռին սոսնձված անձն է։
«Մենք նրան հնարավորություն տվել ենք անցնցում հեռանալու, հիմա արդեն պիտի հեռացած լիներ։ Մենք մեր բողոքի ակցիաները շարունակելու ենք»,-ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ ամբողջ փոքր կենտրոնը հիմա պիտի պարալիզացվի՝ 4 ուղղություններով կշարունակվեն անհնազանդության բողոքի ակցիաները, և նպատակը շատ պարզ է՝ քաղաքացին, որն ունի դժգոհություն իշխանությունից, իր բողոքն է արտահայտում, և սա դժգոհության արտահայտման ձևերից մեկն է։
«Ամենակարևորը՝ սա լինելու է շարունակական։ Երկուշաբթի օրվանից ամեն օր մի բողոքի ակցիա տեղի ունենալու է, մինչև հասնենք այս չարիքի իշխանության հեռացմանը»,-ասաց Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․