կարևոր
2857 դիտում, 1 ամիս առաջ - 2025-12-12 12:55
Քաղաքական

Գերմանիայում նիկոլի առաջարկությունը կարելի է Արցախի հարցով մի տեսակ «Պրահա 2» համարել․ Ռոբերտ Մարգարյան

Գերմանիայում նիկոլի առաջարկությունը կարելի է Արցախի հարցով մի տեսակ «Պրահա 2» համարել․ Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը գրում է․ «Գերմանիայում նիկոլի հնչեցրած առաջարկը նույնքան վտանգավոր ու դավաճանական էր որքան 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում «Արցախը ադրբեջան է և վերջ» նրա հայտարարությունը:

Պրահայում ալիևը խաբեց նիկոլին: Ենթադրաբար նրանք միաժամանակ պիտի ճանաչեին միմյանց տարածքային ամբողջականությունը: նիկոլը շտապելով կատարեց պայմանավորվածությունն ու ճանաչեց ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հստակ քառակուսի կիլոմետրներով՝ ներառյալ Արցախը, մինչդեռ ալիևը մինչ օրս հրաժարվում է հստակ ու քառակուսի կիլոմետրներով ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Երեք տարի անց պատմությունը կարծես կրկնվում է:

նիկոլն առաջարկում է արցախահայության վերադարձի իրավունքը փոխանակել այսպես կոչված «արևմտյան ադրբեջան» հասկացության հետ:

Ի՞նչ վտանգ է ներկայացնում նիկոլի առաջարկությունը:

Եկեք միասին վերլուծենք նիկոլի ասածը:

նիկոլը հայտարարում է, որ «Հայաստանում չի կարող լինել «արեւմտյան ադրբեջան»», բայց միժամանակ առաջարկում է «միասին ճանապարհային քարտեզ մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի և այսպես կոչված «արևմտյան ադրբեջանի» թեմաները»:

Ա. Եթե «Հայաստանում չի կարող լինել «արեւմտյան ադրբեջան»» ապա նիկոլն ի՞նչն է առաջարկում փոխանակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի իրավունքի հետ: Սա նույնն է եթե նախ հայտարարում ես որ քո ընկերը խիար չունի ձեռքում ու միաժամանակ առաջարկում ես իր չունեցած խիարը փոխանակի քո ձեռքում գտնվող ասենք խնձորի հետ: Եթե դու նման առաջարկ ես անում ուրեմն ի սկզբանե արդեն ընդունել ես որ ընկերդ ձեռքում խիար ունի որ ցանկանում ես դա փոխանակել:

Այլ խոսքով նման առաջարկություն կատարելով նիկոլն ուղղակի հաստատել է, որ գոյություն ունի այսպես կոչված «արևմտյան ադրբեջան» ինչի թեման ինքը ցանկանում է փակել արցախահայության վերադարձի թեման փակելու դիմաց: Մնացածն ընդամենը հեքիաթ է:

Բ. նիկոլի հայտարարությունից անցնում է արդեն երկու օր ու ադրբեջանից դեռ որևէ արձագանք չկա ու հավանաբար չի էլ լինելու:

Հիմա հարց է ծագում, որ եթե ալիևը չարձագանքեց նիկոլի առաջարկին ո՞րն է լինելու նիկոլի «Պլան Բ»-ն: Հրաժարվելո՞ւ է իր առաջարկից ու հայտարարելու է, որ նկատի առնելով ալիևի ոչ-կառուցողական մոտեցումը այսուհետ բարձրաձայնելու է արցախահայության վերադարձի իրավունքը, թե՝ շարունակելու է հրաժարվել այդ իրավունքի թեման քննարկելուց:

Մեկը կա՞, որ չգիտի այս հարցի պատասխանը:

Արդյունքում ի՞նչ ենք ունենալու:

նիկոլը պաշտոնապես հրաժարվում է արցախահայության վերադարձի իրավունքի հարցը բարձրաձայնելուց և անուղղակի ընդունում է, որ գոյություն ունի այսպես կոչված «արևմտյան ադրբեջան» հասկացություն:

ալիևը չարձագանքելով նիկոլի առաջարկին բաց է պահում այսպես կոչված «արևմտյան ադրբեջան»-ի թեման ու միաժամանակ ի գիտություն է ընդունում արցխահայության վերադարձի իրավունքից հրաժարվելու մասին նիկոլի հայտարարությունը:

Մի խոսքով Գերմանիայում նիկոլի առաջարկությունը կարելի է Արցախի հարցով մի տեսակ «Պրահա 2» համարել»։