կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-24 15:56
Տարածաշրջան

Դավիթին ընդամենը կարելի էր հրավիրել, նա փախչող տեսակ չէ. Մենուա Սողոմոնյան

Դավիթին ընդամենը կարելի էր հրավիրել, նա փախչող տեսակ չէ. Մենուա Սողոմոնյան

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով նախկին պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ԵՊՀ ուսխորհրդի նախագահին ոստիկանները ձեռնաշղթաներով ու թևերը բռնած բերման են ենթարկել հենց համալսարանի շենքից. կարծես գող-ավազակի բռնած լինեին։ Ինչպես Դավիթին այս շոու ներկայացմամբ բերման ենթարկողները, այնպես էլ այդ բերման ենթարկողներին հրավիրողը տարրական պատկերացում չունեն համալսարանի ու համալսարանական մշակույթի մասին։

Դավիթին ընդամենը կարելի էր հրավիրել։

Նա փախչող տեսակ չէ...»:

Հիշեցնենք՝ ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից ձեռնաշղթաներով բերման են ենթարկել Ոստիկանություն:

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակային հատվածում վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջեւ, որի ժամանակ հնչել էին կրակոցներԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով տնօրեն Վահագն Վարագյանի կարծիքով՝ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանին բերման են ենթարկել վերոհիշյալ դեպքի առիթով: