Փոխարժեքներ
15 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.74 |
EUR | ⚊ | € 426.88 |
RUB | ⚊ | ₽ 4.5721 |
GBP | ⚊ | £ 506.99 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
««Խաղաղության պայմանագիրն» իր էությամբ, իր բնույթով, իր նկարագրով, իր արժեքով, ամեն ինչով կամ չարժեքով, պարզապես մեզ համար «Պրահա 2» է»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ խոսելով խաղաղության պայմանագրի մասին, որի տեքստի շուրջ աշխատանքները Երևանն ու Բաքուն արդեն ավարտել են։
Սրբազանը նշեց, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրվեց, համաձայնվեց հանձնել Արցախը թշնամուն։
«Այսօր տեղի է ունենում այն մեծ ողբերգությունը, որը մենք անվանել ենք «Պրահա 2», այսինքն՝ հանձնելու բոլորիս՝ մեր պատիվը, արժանապատվությունը, հայրենիքը, կյանքը, մեր ամեն ինչը, մեր գոյության իմաստը նույնիսկ: Եվ ի՞նչ էր ասում։ Մենք տեղեկություն ունեինք, որ այս ստախոսը, գերագույն ստախոսը հանդիպել է օտարերկրյա դեսպաններին և ասել, որ հայտարարությամբ պետք է հանդես գա կամ դիմումով հանդես գա և այսպես դիմելով ժողովրդին, որ այդ պայմանագրի, հիշում եք 17 կետեր, այլևս, որոնք վերջին երկու-երեք կետերը համաձայնեցված չէին, այլևս համաձայնեցված են: Սակայն, ինչպես տեսնում եք, ոչ թե հայտարարությամբ հանդես եկավ կամ դիմումով ժողովրդին, այդ վճռական ճակատագրական փաստաթղթի հետ կապված, այլ պարզապես իրեն հատուկ, յուրահատուկ մոլորեցնելու ճանապարհով, այսպես իմիջիայլոց դարձնելու, որպեսզի որևէ կերպով արձագանքը և անդրադարձը համարժեք չլինի, նախ արտգործնախարարի շրթունքներով, և ապա թշնամու արտգործնախարարի շրթունքներով հայտարարվեց այդ մասին և ապա նա՝ ստախոսը, լրագրողների հետ ոտքի վրա, իմիջիայլոց, խոսեց այն մասին, որ միջանցքը հանձնելու ենք, տալու ենք բառացի ասած, մնացած կետերն էլ համաձայնեցված են։ Միևնույն ժամանակ Փաշինյանն ասում էր, որ ժողովուրդն ամբողջությամբ տեղյակ է այս գործընթացի։ Սակայն ժողովուդրը ոչ մի բանից էլ տեղյակ չէ։ Եվ հիմա ժամանակն է, որպեսզի այդ փաստաթուղթը, որը դուք այդքան գովերգում եք, հրապարակես, հրապարակես ուղղակիորեն՝ գրավոր տեքստով, ամբողջությամբ, որպեսզի ժողովուրդն իսկապես ծանոթ լինի»,-ասաց Բագրատ Սրբազանը։