|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գրիգորի Խաչատուրովի փաստաբանների միջնորդությունն ու վերացրել գեներալ-մայորի նկատմամբ հարուցված քրեկան հետապնդումը։ Այս տեղեկությունը հաստատել է նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը։
Նրա խոսքով, վաղեմության ժամկետը լրացել էր, դրան հղում անելով՝ միջնորդել են կարճել գործը։
Քրգործը կարճվել է միայն Խաչատուրովի մասով, ընդհանուր քրեական գործը, ինչի մեղադրյալ կողմերից մեկն էլ Խաչատուրովն էր, չի կարճվել։
Նշենք, որ այդ գործով անցնում են նաև Սեյրան Օհանյանը, Մանուկ Վարդանյանը, Նորայր Կարապետյանը, Արմեն Գևորգյանը, Էդգար Արշակյանն ու Հակոբ Մարտիրոսյանը։