կարևոր
4342 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-29 14:49
Հասարակություն

Կաթողիկոսն ընդունել է գեներալ Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնող խմբի անդամներին

Կաթողիկոսն ընդունել է գեներալ Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնող խմբի անդամներին

Ապրիլի 29-ինՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է գեներալ Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնող խմբի անդամներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Նորին Սրբությանն են ներկայացվել գեներալի ձերբալակալման իրավաչափության խնդիրներն ու դրա հետ կապված մտահոգությունները։ Նախաձեռնող խմբի անդամները կարևորել են գենարալ Խաչատուրովի վայրկյան առաջ ազատ արձակման հրամայականը։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը բերեց նախաձռնության առիթով և իր օրհնությունը փոխանցեց նախաձեռնող խմբի անդամներին։