կարևոր
3409 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-05 13:53
Իրավական

Գրիգորի Խաչատուրովի դեմ ոչ ոք ցուցմունք չի տվել. փաստաբան

Գրիգորի Խաչատուրովի դեմ ոչ ոք ցուցմունք չի տվել. փաստաբան

Գրիգորի Խաչատուրովի դեմ ոչ ոք ցուցմունք չի տվել։ Ոչ ոք Խաչատուրովի մեղադրանքի էության վերաբերյալ տեղեկություն չի հայտնել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց փաստաբան Հակոբ Ենոքյանը՝ նշելով, որ, եթե նույնիսկ այդպիսի անձ լիներ, վարույթն իրականացնող մարմինը կրում է հակընդդեմ հարցման իրավունքն ապահովելու պարտականություն, որևէ մեկի հետ Գրիգորի Խաչատուրովը առերես չի հարցաքննվել, չի կազմակերպվել։

Ենոքյանի խոսքով՝ Խաչատուրովին մեղսագրվող արարքը ինքնին հանցագործություն չէ։ Փաստաբանը նաև նշեց, որ շուտով կլրանա երկու ամիսը, ինչ Խաչատուրովն արգելանքի տակ է՝ աբսուրդ հիմքերով։ Փաստաբան Միհրան Պողոսյանն էլ հավելեց, որ չկա անձ, որն ասում է, որ Խաչատուրովը որևէ հանցանք է կատարել. «Դա ընդունում է նաև վարույթ իրականացնող մարմինը, քանի որ որևէ առերեսում չի կատարել, որը պարտադիր է նոր Քրեական դատավարության օրենսգրքով»։