|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` «նիստի» ընթացքում լսվել են, այսպես կոչված, տուժողների ցուցմունքները:
Հրապարակվել են «փորձաքննությունների եզրակացությունները», «արձանագրություններ» և այլ «փաստաթղթեր», որոնք, ադրբեջանական կողմի պնդմամբ, «ապացուցողական արժեք» ունեն։
Այնուհետև, նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը հայտնել է, որ «տուժողների» հայտարարությունների հետաքննությունն այսքանով ավարտվել է։
Վարդանյանը միջնորդել է ծանոթանալ «քրեական գործի» որոշ նյութերի և դրանից հանել մի շարք «փաստաթղթեր»:
Աղաևը պատասխանել է` երբ որոշվի, թե կոնկրետ որ «փաստաթղթերին» է Վարդանյանը ցանկանում ծանոթանալ, նրա համար կստեղծվեն համապատասխան պայմաններ:
Հաջորդ «նիստը» նշանակված Է դեկտեմբերի 12–ին: