Թեհրանում Հայաստանի դեսպանն ավարտել է դիվանագիտական առաքելությունը, նրան ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարը
Հոկտեմբերի 31-ին ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին։
ԻԻՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Արտաշես Թումանյանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար։
Իր հերթին դեսպան Թումանյանը գոհունակություն է հայտնել անցած տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ։