|
Փոխարժեքներ
13 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 380.83 |
| EUR | ⚊ | € 444.28 |
| RUB | ⚊ | ₽ 4.8304 |
| GBP | ⚊ | £ 512.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.25 |
Սամվել դպիր Գրիգորյանը ամոթանք է տվել քահանաներին, սարկավագներին ու դպիրներին պարտադրանքի ենթարկող տիրադավ թեմական առաջնորդներին, նշելով․
«Ամոթ այն թեմի «բարենորոգիչ» առաջնորդին, ով.
Հրահանգում է քահանային, որ զեղչի Վեհափառ Հայրապետի անունը Պատարագի ընթացքում:
Հրահանգում է քահանային, որ Պատարագի ընթացքում նա զեղչի Կաթողիկոսի և իր իսկ առաջնորդի անունը և չաղոթի երկուսի համար էլ:
Հրահանգում է քահանային, որ նա իր հերթին հրահանգի եկեղեցու սուրբ խորանին ծառայող սարկավագ/դպիրներին զեղչել Վեհափառ Հայրապետի անունը և չաղոթել նրա համար:
Հրահանգում է քահանային, որ նա իր հերթին հրահանգի երգչախմբին, որպէսզի Հայրապետական մաղթերգը զեղչեն, այլապես կհեռացվեն:
Հրահանգում է քահանային, որ նա հեռացնի երիտասարդաց միություններից Մայր Աթոռին և իր Գահակալին հավատարմություն հայտնած երիտասարդներին:
Հրահանգում է քահանային, որ նա թույլ չտա իր իսկ ձեռնադրած և տարիներով եկեղեցում ծառայող Մայր Աթոռին և իր Գահակալին հավատարմություն հայտնած դպիրներին՝ իր թեմում Ս. Պատարագին եկեղեցու խորան բարձրանալ:
Թույլ է տալիս իր թեմում Ս. Պատարագին խորան բարձրանալ և ծառայել` շնորհազուրկ կարգալույծների չ/պատարագների (պղծագործություններին) տարիներով մասնակցած, չ/հաղորդություններով թունավորված, ըմբոստ ոգով մտքները պղտորած, անզեղջ մնացած, ՆՀՆՀ-ից սկսյալ ապստամբ դպիր-չ/դպիրներին:
Սպառնում է քահանաներին հեռացնել ծառայության վայրից, այլ կերպ ասած արտաքսել, եթե հավատարմություն հայտնեն Մայր Աթոռին ու Վեհափառին:
Պարտադրում է սպառնալիքով, շանտաժով, եկամտից զրկելու պատրվակով հավատարմություն հայտնել տիրադավերի չարափառ «բարենորոգման» շինծու ծրագրին:
Չի վախենում Աստծուց, չի ամաչում մարդկանցից, զուտ աշխարհիկ դրդապատճառներով ապստամբել է Եկեղեցու նվիրապետության դեմ, ուրացել է հորը, գայթակղել հոտը, հայտնվել դեպի հերձված տանող պառակտման ծանրագույն մեղքի մեջ:
Սա՞ է ձեր «բարենորոգումը»: Որպես տիրադավի և եկեղեցադավի, մաղթում եմ, որ վերադառնաք Մայր Եկեղեցու կանոնական դաշտ, իսկ եթե ոչ` վարձքներդ Աստծուց առնեք: Երբ կարգալույծ արվեք, այս ամենի մասին բացեիբաց կխոսենք ու շատերի աչքերը կբացվեն: Իսկ մինչ այդ համբերենք, որ Տերը մաքրի Իր Տունը մինչև վերջին դպիրը և ուխտի մանուկը:
Իսկ հավատավոր հոտին մաղթում եմ իմաստնաբար հոգևոր արթնության մեջ մնալ առաքյալի խոսքի համաձայն.
«Վե՛ր կաց դու, որ ննջում ես, կանգնի՛ր մեռելների միջից, եւ Քրիստոս պիտի լուսաւորի քեզ» (Եփես․ 5:14):
Նաև իմաստուն կույսերի նման արթուն մնանք, չննջենք, որպեսզի չարժանանաք Տիրոջ խստագույն խոսքին, թե. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում» (Մատթ․ 25:12)»: