կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-07 12:52
Տարածաշրջան

Դինքի սպանության գործով 5 կասկածյալ ազատ է արձակվել

Դինքի սպանության գործով 5 կասկածյալ ազատ է արձակվել

Նոր զարգացումներ են եղել Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս»-ի թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով։

Ըստ Demokrathaber-ի՝ դատարանի որոշմամբ՝ այդ գործով հինգ կասկածյալների ազատ են արձակել։ Նրանք են Սամսունի ոստիկանության պետերից Մեթին Բալթայը, Ահմեդ Չեթիները, Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության աշխատակիցներից Էրգյուն Յորուլմազը, Հուսեյն Յըլմազն ու Գազի Գյունայը։

Դատավարությունը շարունակվելու է դեկտեմբերի 4-ից 8-ը։