կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-14 11:40
Տարածաշրջան

Թուրքիայում ընդդիմադիր լրագրողի դեմ մահափորձ իրականացնելու գործով ձերբակալվածներից երկուսն ազատ են արձակվել

Թուրքիայում ընդդիմադիր լրագրողի դեմ մահափորձ իրականացնելու գործով ձերբակալվածներից երկուսն ազատ են արձակվել
Թուրքիայում հայտնի ընդդիմադիր լրագրող Ջան Դյունդարի դեմ մահափորձ իրականացնելու գործող ձերբակալվածներից երկուսն ազատ են արձակվել:

Ըստ Siyasihaber-ի՝ չորս ժամ ցուցմունք տալուց հետո դատարանի որոշմամբ նրանց ազատ են արձակել:

Հիշեցնենք, որ դատարանից դուրս գալիս Դյունդարի դեմ մահափորձ էր իրականացվել, սակայն դրանից տուժել էր մեկ այլ լրագրող: «Պետական գաղտնիքներ հրատարակելու» մեղադրանքով ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Դյունդարն ու թերթի Անկարայում ներկայացուցիչ Էրդեմ Գյուլը դատապարտվել էին համապատասխանաբար, 5 տարվա 10 ամսվա և 5 տարի ազատազրկման: