կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-28 17:17
Աշխարհ

Ուկրաինան հարձակման կանցնի հունիսի կեսերին. Արեստովիչ

Ուկրաինան հարձակման կանցնի հունիսի կեսերին. Արեստովիչ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասել է, որ Ուկրաինան շուտով հզոր զենք կստանա Արևմուտքից, իսկ հետո կսկսի ակտիվ հարձակողական գործողություններ՝ իր տարածքն ազատագրելու համար։

«Մինչև մայիսի վերջ-հունիսի սկիզբը արևմտյան զինատեսակները կհասնեն մեծ քանակությամբ, որը կարող է փոխել ուժերի և միջոցների հավասարակշռությունը ճակատի որոշակի հատվածում կամ գուցե երկու կամ երեքում։ Կարծում եմ, որ հունիսի կեսերին մենք կունենանք մարտունակ ստորաբաժանումներ՝ զինված այս արևմտյան զինատեսակներով, որոնք պատրաստ կլինեն հարձակման»,- ասել է Արեստովիչը։

Նա նաև պատմել է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։

«Հունիսի երկրորդ կեսին և, ամենայն հավանականությամբ, հուլիսին կատաղի կռիվներ կլինեն։ Բայց ուկրաինական բանակը կգնա հարձակման։ Ռուսական բանակը դա հասկանում է. առաջ են շպրտելու ապրիլից զորակոչված ժամկետային զինծառայողներին։ Եվ այս տղաները, որոնք երկամսյա կամ մեկամսյա զորավարժություններ են անցել հին ժանգոտ տեխնիկայով, որը հնարավոր է ինչ-որ կերպ վերականգնել, ուրախությամբ կնետվեն արևմտյան զենքի և չար ուկրաինացի զինվորականների մսաղացի տակ», - ասել է Արեստովիչը: