|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի կեսերին կայցելի Ադրբեջան, ապա Հայաստան։ Կավելաշվիլիի ծրագրված այցերի մասին տեղեկությունը տարածել է նրա միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Լուկա Էխվայան, հայտնում է Эхо Кавказа-ն։
Հանրային հեռարձակողի «42-րդ զուգահեռը» փոդքասթի ապրիլի 2-ի թողարկումում Լուկա Էխվայան հայտնել է, որ Կավելաշվիլիի առաջին արտասահմանյան այցը Ադրբեջան տեղի կունենա ապրիլի 14-15-ը։
«Այնուհետև Հայաստան՝ ենթադրաբար ամսվա վերջին։ Օրերը դեռ որոշված չեն», - ասել է նա։
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն 2024 թվականին երկու անգամ այցելել է Հայաստան և Ադրբեջան, իսկ մարտի 20-ին կրկին ժամանել է Հայաստան, որտեղ իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցել է Հայաստանի և Վրաստանի հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը։
Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը այցելել է Վրաստան, որտեղ երկու երկրների հավաքականների միջև ևս մեկ հանդիպում է կայացել։