կարևոր
4522 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-12 13:14
Հասարակություն

Շարժման չմիանալու արդյունքում պատերազմի վերսկսման վտանգն իշխանական մանիպուլյացիա է. Պետրոսյան

Շարժման չմիանալու արդյունքում պատերազմի վերսկսման վտանգն իշխանական մանիպուլյացիա է. Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը գրում է․

«Ներկա իշխանափոխության շարժման չմիանալու կամ առհասարակ սահմանազատման գործընթացն դանդաղեցնելու արդյունքում պատերազմի վերսկսման վտանգը ոչ միայն իշխանական մանիպուլացիա է այլեւ՝ սուտ։

Մինչեւ այս նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի համաժողովը ցանկացած լարվածության հավանականությունը գրեթե զրոյական է, ուստի չընդունելով հանդերձ, որ նման վախերը կարող են պատճառ լինեն այս հանձնողական ընթացքին, առաջիկա կես տարին իսկական իշխանափոխության շրջան են կարող համարվել (նորից եմ կրկնում նման վախեր ունեցող շրջանակներն համար)։

Այնպես որ կհանդիպենք այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում...»։