կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-24 11:06
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջնագծից տղերքը որ եկան, առաջին հերթին քո հերն են անիծելու. քաղաքացին՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա, նա այս ազգի գլխին փորձանք է, եկել է վատություն անելու. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Տիգրան Իսպիրյանը։

«Նա դեռ երկու տարի առաջ էր ասում, թե Արցախում դավադիր ուժեր կան, որոնք ուզում են պատերազմ հրահրել, արդյունքում` հողերը տան ու հետո «շառը» գցեն իր վրա։ Մարդը հետևողականորեն, քայլ առ քայլ իր ասած ծրագիրը կատարեց՝ պատերազմը հրահրված է,  հողերը տրված են հենց իր կողմից»,- փաստեց մեր զրուցակիցն ու վրդովված պնդեց. «Փաշինյանը ճակատը կազմաքանդեց Հայաստանում, կինն էլ՝ Արցախում»։

Որպես ասվածի ապացույց` Տիգրան Իսպիրյանը նշեց, որ պատերազմը սկսվելու հենց առաջին օրը  ներկայացել է զինկոմիսարիատ` որպես պահեստազորի մայոր, Ապրիլյան քառօրյայի մասնակից, սակայն նրան ասել են՝ գնա, սպասիր, կկանչենք: «Մի քանի օր սպասելուց հետո անգամ բեղերս սափրեցի, որ երիտասարդ երևավ ու տանեն, սակայն՝ ապարդյուն։ Մոբիլիզացիոն զորահավաքը կազմաքանդեց Նիկոլ Փաշինյանը։ Կորոնավիրուսի զոհերը գցեց ժողովրդի վրա, պատերազմի զոհերն էլ՝ բանակի ու կամավորների վրա»,- շեշտեց նա։

Տիգրան Իսպիրյանի կարծիքով` թեև կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրված է, բայց, Փաշինյանի հեռանալով, կկարողանանք փրկել Արցախը: «Դեռ ամեն ինչ կորած չէ։ Մի լավ խոսք կա, ասում է, որ գողը տնից եղավ, եզը երթիկից կհանեն։ Մենք գող ունեինք պետության, ազգի մեջ, և այդ գողը նպաստեց, որ Արցախի կեսից ավելին թուրքի ձեռքն անցնի։ Մինչև քո տան գողին չհայտնաբերես ու ականջները չկտրես, ոչ մի արդյունքի էլ չես հասնի։ Տիգրան Մեծն է ասել՝ դուք իմ թիկունքը յուրայիններից պահեք, թշնամու հետ աչքերս փակ գլուխ կհանեմ»,- ասաց նա, ապա հարցրեց. «Ի՞նչ գործ ուներ Աննա Հակոբյանը հրամանատարական կետում»։

Դիմելով Փաշինյանին` մեր զրուցակիցն ասաց. «Ա՛յ մարդ, թող գնա էլի, ինչքա՞ն վատություն արեցիր, հերիք չի՞»։

Ապա անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե` առաջնագծից տղերքը կգան ու պատերի տակ «վնգստացողների» հարցերը կլուծեն, հայտարարեց. «Առաջնագծից տղերքը որ եկան, առաջին հերթին քո հերն են անիծելու»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Եղիազարյան