Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ քննչական կոմիտեն մամուլի հաղորդագրություն է տարածել այսօր Երևանում «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ին պատկանող մասնաճյուղում ավազակային հարձակման վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 29-ին անհայտ անձը մուտք է գործել «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ին պատկանող մասնաճյուղ և որպես զենք օգտագործվող առարկայի՝ կացնի գործադրմամբ կոտրել է բանկի մասնաճյուղի կառավարչի աշխատասենյակի ապակին, ապա, կացինը թափահարելով հարձակվել է նրա վրա և կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է իրեն հանձնել գումար, սակայն բանկում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից վնասազերծվել է և բերման ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացի է` ծնված 1986 թվականին: Վերջինս հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: