Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում էր «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական վճարների ապահովագրության գծով արտոնություններ տալու մասին հարցը: Հիշեցնենք, որ «Հրազդան-ցեմենտ»-ը ամբողջությամբ գրավադրված է ՎՏԲ բանկում:
ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մտահոգություն հնչեցրեց բանկի՝ ադրբեջանական բաժնեմաս ունենալու վերաբերյալ:
ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը պատասխանեց, որ ՎՏԲ բանկի միայն 2,7 տոկոսն է պատկանում ադրբեջանական նավթային ընկերությանը: Նրա խոսքով՝ եթե կառավարության կողմից հարկային ու պարտադիր սոցիալական վճարների գծով արտոնություններ չտրվեն գործարանին, ապա ՎՏԲ բանկը կմասնատի գործարանը ու կվաճառի:
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ տնտեսական հարցերի հանձնաժողովում մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել Հովհաննես Մարգարյանին հուզոց հարցի վերաբերյալ, սակայն պատգամավորն այդ նիստին ներկա չի եղել:
Ըստ նախարարի` այս պահի դրությամբ ՎՏԲ բանկը ներկայացրել է գործարանի առողջացման ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է ցեմենտի արտադրության ծավալը հասցնել 200 հազար տոննայի, ստեղծվելու են լրացուցիչ աշխատատեղեր, ըստ հաշվարկների` պետական բյուջե կվճարվի 700 միլիոն դրամի հարկ: Սակայն, եթե կառավարությունը չազատի հարկերից, բյուջե կվճարվի 0 դրամ:
«ՎՏԲ Հայաստան» բանկի միակ բաժնետերը ՎՏԲ ռուսական բանկն է, որի կանոնադրական կապիտալի 60,9 տոկոսը պատկանում է ՌԴ-ին: ՎՏԲ բանկի 26 տոկոսը գտնվում է բորսայում` ազատ շրջանառության մեջ, և այդ ազատ շրջանառության 2,95 տոկոսը պատկանում է Ադրբեջանի պետական նավթային ֆոնդին, որը որևէ ազդեցություն չի կարող ունենալ ոչ միայն ՎՏԲ ռուսական, այլ նաև ՎՏԲ հայկական բանկի վրա»,- ասաց Արծվիկ Մինասյանը: