|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Օրեր առաջ համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են երկու երիտասարդներ «բռնություն գործադրում» «ՎՏԲ-Հայաստան» բանկի պղնձաձույլի արձանի նկատմամբ: Հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 7-ին: Բացի արձանից, վնասվել է նաև բանկի շքամուտքի աստիճանի գրանիտե սալիկը:
ՀՀ քննչական կոմիտեիցyerkir.am-ը տեղեկացավ, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի վնաս է պատճառել):
Քննության ընթացքում ՎՏԲ բանկից ստացվել էր տարածքում առկա տեսանկարահանող սարքի տեսագրությունը և հանձնարարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին` միջոցներ ձեռնարկել տեսագրության մեջ ներկայացված առերևույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը պարզելու և նախաքննության մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նշենք, որ հիշյալ հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով: