|
Փոխարժեքներ
02 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
ՌԴ ԳԱ Տիեզերական գիտահետազոտական ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի տվյալների համաձայն այս պահին Երկրի վրա տեղի է ունենում G4 մակարդակի (շատ ուժեղ) մագնիսական փոթորիկ։
Այս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Գիտնականներն ավելի վաղ հայտնել էին, որ Արեգակի վրա տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերից ի վեր ամենահզոր բռնկումը, և նոյեմբերի 12-ին հզոր մագնիսական փոթորիկ «կհարվածի» Երկրին։
Նոյեմբերի 13–ին աստիճանաբար այն կթուլանա, նոյեմբերի 14-23–ին կանխատեսվում են հանգիստ կամ թույլ փոթորիկներ։
Նոյեմբերի 24-27–ին սպասվում է երկրորդ ալիք. հնարավոր է թույլ փոթորիկ։ Իրավիճակը կկայունանա նոյեմբերի վերջին–դեկտեմբերի սկզբին։
