|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Վրաստանի տարածքում թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել։ Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր Սիղնաղիի մունիցիպալիտետում՝ Վրաստանի ու Ադրբեջանի պետական սահմանից մոտավորապես 5 կմ հեռավորության վրա։
Իր հերթին Վրաստանի օդային նավիգացիայի վարչությունը հայտնում է, որ թուրքական C-130 ռազմական ինքնաթիռը անհետացել է ռադարներից Վրաստանի օդային տարածք մտնելուց մի քանի րոպե անց։
Վարչության տվյալներով՝ ինքնաթիռը տագնապ չի հնչեցրել։